Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը պաշտոնապես չեղարկվել է։

UFC-ն պաշտոնապես հայտարարել է, որ Իսլամ Մախաչևի հետ կմենամարտի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արման Ծառուկյանը մեջքի լուրջ վնասվածք է ստացել։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Մախաչևն ունի 26 հաղթանակ, 1 պարտություն։

Մախաչև-Ծառուկյան մենամարտը տեղի էր ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որն ավարտվել էր Մախաչևի հաղթանակով։