Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հունվարի 15-17-ը սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում հունվարի 15-17-ը սպասվում է անձրև, լեռներում՝ ձյուն։ Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաքի, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունվարի 15-17-ը սպասվում է ձյուն, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ և բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի -1, +1 աստիճանի սահմաններում։

Թբիլիսիում հունվարի 15-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ: Հունվարի 16-ին և 17-ին սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ քամու ուժգնացում է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +8 +10 աստիճան։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունվարի 15-17-ը սպասվում է անձրև, 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +11 +13 աստիճանի սահմաններում, իսկ հունվարի 16-17-ին կնվազի մինչև +6, +8 աստիճան: