Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանում նշվում է պետական դրոշի օրը: 16 տարի առաջ Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը, որը զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պաշտոնական խորհրդանիշը:

Տոնի օրվա առթիվ, Հերալդիկայի պետական խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին, վրացական դրոշը կախել՝ պատուհանների, պատշգամբների, ցանկապատերի, տների և ավտոմեքենաների տանիքների վրա: Հնգխաչյա վրացական դրոշը թվագրվում է 13-րդ դարով, իսկ հնությամբ՝ Դանիայի դրոշից հետո, այն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Իշխանություններն ընդունել են նոր, պատմական հնգխաչյա դրոշը, որպես պետական դրոշ 2004 թ.՝ «Վարդերի հեղափոխությունից» հետո, փոխելով Վրաստանի առաջին ժողովրդավարական կառավարության ժամանակաշրջանում (1918-1921թթ.) օգտագործվող հոնագույն դրոշը, իսկ հետո՝ 1990 թվականից, անկախության վերականգնումից հետո: Դրանից հետո հունվարի 14-ը հայտարարվեց որպես Վրաստանի պետական դրոշի օր: