10.01.2025
Views: 1417 |
Author: Shushan Shirinyan
Էկոնոմիկայի նախարարությունն Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանել գյուղատնտեսական նշանակության 3 հողամաս՝ շինություններով։
Օբյեկտները վաճառքի են հանված eAuction.ge պետական կայքում:
Ներկայացնում ենք Ախալքալաքի հողատարածքները, որոնք Պետական գույքի ազգային գործակալությունը վաճառքի է հանել։
- Գյուղատնտեսական նշանակության հողամաս և նրա վրա գտնվող շինություն Հոկամ գյուղում։ 201.00 քառ/մ մակերեսով հողատարածք, գինը՝ 6000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի հունվարի 13:
- Գյուղատնտեսական նշանակության հողատարածք և շինություն նրա վրա Չամդուրա գյուղում, գինը՝ 67 լարի, մակերեսը 200 քառ/մ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունվարի 13-ը:
- Գյուղատնտեսական նշանակության հող և բնակելի շենք Չամդուրա գյուղում, գինը 18000 լարի, հողատարածքը՝ 1100.00 քառ/մ , բնակելի շենքը՝ 133.8 քառ/մ ընդհանուր մակերեսով։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունվարի 13-ը: