30.12.2024
Views: 870 |
Author: Shushan Shirinyan
Նոր տարվա նախօրեին Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական ծառայությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի մունիցիպալիտետի կարիքավոր մարդկանց ու ընտանիքներին։ Շահառուների ցանկը սոցիալական ծառայությունը կազմել է ըստ իր ունեցած տվյալների բազայի։
Ընդհանուր առմամբ, կարիքավորների ամանորյա նվերների համար քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 94100 լարի։ Դրամական պարգև կստանա 329 մարդ և 73 ընտանիք։
Միանվագ դրամական օգնություն կստանան հետևյալ սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք.
- Մինչև 18 տարեկան սահմանափակ կարողություն ունեցող երեխաները՝ 123 հոգի կստանան 250-ական լարի
- Մինչև 18 տարեկան երկկողմանի ծնողազուրկ երեխաները՝ 3 հոգի, յուրաքանչյուրը կստանա 1000 -ական լարի
- Միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 167 հոգի, յուրաքանչյուրը 250-ական լարի
- Փախստականները՝ 35 հոգի, յուրաքանչյուրը 100- ական լարի
- 100 տարեկանից բարձր տարեցները՝ 1 հոգի, 500 լարի
- Մունիցիպալիտետի բազմազավակ ընտանիքները՝ 73 ընտանիք կստանա 200-ական լարի։