Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ողջ աշխարհի կաթոլիկները նշում են քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկը՝ Քրիստոսի ծնունդը: Այս տոնը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև Հունաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի ուղղափառ եկեղեցիները։ Սուրբ ծնունդը Ջավախքի հայ կաթոլիկների համար ամենահանդիսավոր կրոնական տոներից է։
Ջավախքում 10 գյուղ կա, որոնք խիտ բնակեցված են կաթոլիկ հայերով։ Այդ գյուղերից չորսը՝ Ուջմանան, Թորիան, Ժդանովականը և Հեշտիան, գտնվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ևս վեցը՝ Ալաստանը, Վարևանը, Տուրցխը, Կարտիկամը, Բավրան, Խուլգումոն՝ Ախալքալաքում։
Վրացի կաթոլիկների Սուրբ ծննդյան գլխավոր արարողությունը տեղի է ունենում Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճարում, որտեղ եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոն մատուցում է տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։
Բոլոր կաթոլիկ եկեղեցիներում պատարագի ժամանակ կբերվի Էմմանուելի կամ աշխարհի մանուկի արձանը, որը նշում է Փրկչի ծնունդը։