Վրաստանում արտարժույթների նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն, որը հրապարակվել է Վրաստանի Ազգային բանկի կայքում, դոլարն ու ռուբլին էժանացել են, իսկ եվրոն՝ թանկացել։ Ախալքալաքի տարադրամի փոխանակման կետերում երեկվա համեմատ ռուբլին թանկացել է։
Լարիի փոխարժեքը՝
1 ԱՄՆ դոլարը 3.2209 լարի է,
1 եվրոն՝ 3,5549 լարի,
100 ռուբլին՝ 3,0748 լարի:
Նշենք, որ մարտի 12-ից լարիի պաշտոնական փոխարժեքը ռուբլու նկատմամբ բարձրացել է, ռուբլին թանկանում է՝ մեկ զգալի, մեկ՝ աննշան։ Այսօր միտումը փոխվել է՝ ռուբլին էժանացել է 0,1321 լարիով։ Սակայն Ախալքալաքի փոխանակման կետերում աճի միտումը դեռ պահպանվում է, եթե երեկ մասնավոր տարադրամի փոխանակման կետերում 100 ռուբլին հնարավոր էր փոխանակել 2,95 լարիով, ապա այսօր՝ 3 լարիով։
Մարտի 12-ից դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի միտումն ընթանում է առանց ակնհայտ փոփոխությունների, այդ ժամանակվանից նկատվում է գնի աննշան աճ կամ նվազում։
Եվրոն մարտի 12-ից մարտի 16-ն էժանացել է, բայց ոչ կտրուկ, իսկ մարտի 16-ից նույնպես ոչ կտրուկ բարձրանում է։