Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ից 19-ը տարածաշրջանում սպասվում են տեղումներ․ լեռնային և բարձրլեռնային շրջաններում՝ առատ ձյուն և բուք, ուժեղ քամի, իսկ ծովում 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ։
«Սպասվող տեղումները Արևմտյան Վրաստանում կարող է հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, լեռնոտ շրջաններում սողանքների առաջացման և ուժգնացման, երկրի լեռնային շրջաններում ձնահոսքերի առաջացման», – հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։