Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ 15:00-ի դրույթամբ, վատ եղանակի պատճառով (առատ ձյուն, քամի) միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այլ տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությւոնն ազատ է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանսմինդա-Լարս հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով։ Երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։