Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա Ազգային կրթական օլիմպիադայի առաջին փուլի վերջնական արդյունքները: Օլիմպիադայում ընդգրկված դպրոցների տնօրինությունն արդյունքներին կարող է ծանոթանալ այս հղմամբ (առաջին դաշտում մուտքագրեք դպրոցի քառանիշ կոդը, իսկ երկրորդ դաշտում՝ ինը նիշանոց կոդը):
Դպրոցի տնօրինությունն աշակերտին կտրամադրի վարկանիշային աղյուսակում իր տեղի մասին տեղեկությունը։
Առաջին փուլի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով հավաքել է այս կամ այն առարկայի թեստի առավելագույն միավորների առնվազն 60%-ը և ընկել է համապատասխան դասարանի և առարկայի վարկանիշային աղյուսակի լավագույն 1000 աշակերտների շարքում (կամ նրա միավորը համընկնում է վարկանիշային աղյուսակի հազարերորդ տեղում գտնվող անձի միավորի հետ)։
Երկրորդ փուլ անցնելու նվազագույն միավորներ են՝
Յուրաքանչյուր առարկայից առաջին փուլի համար կազմված թեստի առավելագույն միավորները կարող եք ծանոթանալ այս հղումով։