Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճեպազրույցում պարզաբանել է Վրաստանի նոր նախագահի ընտրության հարցը։
Ինչպես նշել է Պապուաշվիլին, կնշանակվի նախագահական ընտրությունների օրը, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմավորի 300 անդամից բաղկացած ընտրական կոլեգիա։
«Հակիրճ կբացատրեմ նախագահի ընտրության կարգը։ Օրը կնշանակվի։ Սրանից հետո գործընթացին միանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը կազմակերպում է այս ընտրությունները։ Ամսաթիվը նշանակելուց հետո ԿԸՀ-ն կձևավորի ընտրական կոլեգիա, որը բաղկացած է 300 անդամից։ Նրանցից խորհրդարանի բոլոր 150 անդամները, իսկ մյուս կեսը՝ 150 հոգին, կազմավորվում են Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 20 անդամներից, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 անդամներից, իսկ մնացած 109 անդամներն ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչների կողմից՝ 2021–2022 թթ. կուսակցությունների կողմից ստացած աջակցության համամասնությամբ: Այս համամասնությունը սահմանում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սրանք այն ընթացակարգերն են, որոնք մեզ սպասում են հաջորդ շաբաթ, և սա կարևոր պահ է մեր ժողովրդի և մեր ընտրողների համար։ Վստահ եմ, որ բոլորը հետաքրքրությամբ են սպասում հաջորդ շաբաթվան»,- նշել է Պապուաշվիլին։
Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 25-ին։