Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Վրաստանի երկաթուղիներով փոխադրվել է 3,6 մլն տոննա բեռ, ինչը վկայում է տարեկան 0,7%-ի անկման մասին։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ բեռների 10,1%-ը տեղական փոխադրումներն են, 30,5%-ը՝ միջազգային փոխադրումները (չհաշված տարանցումը), իսկ 59,4%-ը՝ տարանցիկը։

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում միջազգային փոխադրումների ռեժիմով երկաթուղով փոխադրված բեռների ընդհանուր ծավալի 76,9%-ը բաժին է ընկել հանրապետություն ներմուծված բեռներին, իսկ 23,1%-ը՝ երկրից արտահանված բեռներին։

Հարկ է նշել նաև, որ երկաթուղով ներկրվող բեռների ընդհանուր ծավալի 37%-ն ուղարկվել է Ռուսաստանից, իսկ 30,8%-ը՝ Ադրբեջանից։

«Մնացած ուղարկող-երկրներից յուրաքանչյուրի մասնաբաժինը 10 տոկոսից պակաս է (ընդհանուր առմամբ 32,2 տոկոս)»,- նշվում է «Վրացստատ»-ի զեկույցում։

Ինչ վերաբերում է փոխադրված բեռներին, ապա Վրաստանից բեռների 13,5%-ը փոխադրվել է Ղազախստան, 10,4%-ը՝ Ռուսաստան, 10,3%-ը՝ Հայաստան, իսկ այլ երկրներ՝ 10%-ից քիչ։

Ինչ վերաբերում է տարանցմանը, ապա այս դեպքում փոխադրվող բեռների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ նշանակման երկրի ունեցել է հետևյալ տեսքը.

  • Նիդեռլանդներ՝ 14,4 տոկոս,
  • Թուրքիա՝ 7,7 տոկոս,
  • ԱՄՆ՝ 4,9 տոկոս,
  • Ուկրաինա՝ 3,8 տոկոս,
  • Իտալիա՝ 3,3 տոկոս,
  • Չինաստան՝ 2,6 տոկոս,
  • Ռումինիա՝ 2,5 տոկոս,
  • Այլ երկրներ՝ մնացածը։

Ավելին կարող եք կարդալ bizzone.info կայքում