Մեստիայի քաղաքապետարանը Չուբերի և Խաիշա գյուղերի բնակիչներին կոչ է արել անհապաղ անջատել «բիթքոյնի մեքենաները»։
«Վարչական ստորամիավորումներում էլեկտրաէներգիայի սպառումը աղետալիորեն աճել է, ինչը կապված է կրիպտոարժույթների անվերահսկելի մայնինգի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էլեկտրամատակարարման համակարգերը գերբեռնված են և ցանկացած պահի կարող են անջատվել:
Եթե իրավիճակը չկարգավորվի, բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումն անհնարին կլինի, զգուշացնում են իշխանությունները։
«Խնդրում եմ, հասկացեք, որ ձեր անձնական շահերը զոհաբերվում են մնացած բնակչության՝ ձեր հարևանների, ձեր հարազատների, ձեր ընկերների բարօրության համար»,- հորդորում է քաղաքապետարանը։
Մայնինգի պատճառով էլեկտրաէներգիայի խնդիրը Մեստիայում արդիական է արդեն մի քանի տարի։ Մեստիայում մեծ թվով մայնինգային տնտեսությունների առաջացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի ցածր սակագներով և բարձրալեռ շրջանի բնակիչների համար հատուկ արտոնություններով:
Աղբյուրը՝ Newsgeorgia