Վրաստանը լրացուցիչ կստանա «AstraZeneca» պատվաստանյութի 150 000 դեղաչափ: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Վերջինիս խոսքով՝ այս մասին հայտնի է դարձել այսօր:

«Մեր մոտ «AstraZeneca» պատվաստանյութի մատակարարներից մեկը հաստատված է «COVAX» պլատֆորմը, որտեղ սահմանվել է ստանալ պատվաստանյութի մինչև 300 000 դեղաչափ: Բացի այդ, ուղղակի բանակցում ենք արտադրողի հետ, որպեսզի մարտի առաջին կեսին ստանանք 150 000 դեղաչափ: Բանակցությունները շարունակվում են: Նրանք գիտեն մեր կարիքների մասին: Վրաստանի համար անհրաժեշտ քանակության առաքումը փուլ առ փուլ կիրականացվի բոլոր արտադրողների և «COVAX» պլատֆորմի կողմից», – հայտնել է Էկատերինե Տիկարաձեն:

Ըստ նրա, արդեն հայտարարվել է, որ Վրաստանը փետրվարի վերջին կստանա պատվաստանյութի առաջին հոսքը, որի համար արդեն համաձայնագիրը ստորագրվել է:

«Այսօր մեզ համար հայտնի է դարձել նաև, որ պատվաստանյութի ևս 150 000 դեղաչափ մեզ համար դառնում է հասանելի: Դուք գիտեք, թե ինչպիսի դեֆիցիտ է պատվաստանյութերի ամբողջ շուկայում, և հաճախ հարցեր են առաջանում տարբեր պատվաստանյութերի հուսալիության վերաբերյալ: Մենք հետեւողական ենք ծրագրին, որպեսզի վստահության բարձր մակարդակ ապահովենք: Ինչ վերաբերում է տրանպորտավորմանը, ապա «COVAX» պլատֆորմի պայմաններում, «AstraZeneca»-ի և «Pfizer»-ի մատակարարումն ապահովում է հենց «COVAX» հարթակը: Հետևաբար, ավիաընկերության վերաբերյալ որոշումը նրանք կկայացնեն: Մենք ենթադրում ենք, որ մատակարարման ամենաապահով աղբյուրներից մեկը հենց սա է, քանի որ մենք գիտենք, թե որքան դժվար է պահպանել սառը շղթայի սկզբունքը «Pfizer»-ի պատվաստանյութը մատակարարելիս», – ասել է Էկատերինե Տիկարաձեն: