Platts լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում մեկ ամսում բենզինի գինը բարձրացել է 5%-ով, իսկ դիզելային վառելիքի գինը՝ 2%-ով: Մասնավորապես, պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերին բենզինի թվաբանական միջին գինը, ըստ Platts-ի՝ կազմել է 727.08 դոլլար (սեպտեմբերին այն կազմել է 695.05 դոլլար), իսկ եվրո-դիզելինը՝ 674.64 դոլլար (սեպտեմբերին՝ 663.71 դոլլար):

Այսպիսով, բենզինի գինն աճել է 32.03 դոլլարով, իսկ դիզելային վառելիքինը՝ 10.93 դոլլարով:

Հարկ է նշել, որ մինչ այս, ըստ Platts-ի, վառելիքի գինը վերջին 4 ամիսների ընթացքում (ներառյալ սեպտեմբերը) նվազել է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում նավթ ներմուծողները վառելիք են գնում Platts-ի գներով և ունեն կարևորագույն դեր տեղական շուկայում բենզինի և դիզելային վառելիքի գների ձևավորման գործում: