Freedom House-ը հերթական զեկույցն է հրապարակել, ըստ որի՝ լրատվամիջոցների ազատության սահմանափակումների պատճառով, Վրաստանում ժողովրդավարության մակարդակն այս տարի նվազել է` հասնելով 34 տոկոսի:

Անցած տարի ինչպես տեղական, այնպես էլ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները պարբերաբար ահազանգել են Վրաստանում ԶԼՄ-ների իրավիճակի վատթարացման մասին։ 2022 թվականին լրատվամիջոցների իրավիճակի վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիայի ձերբակալությունը։

Ուշադրության է արժանի նաև այն, որ վրացական ժողովրդավարությունը վերջին տաս տարում երբեք այսքան ցածր միավոր (7 միավորից՝ 3,04) չի ունեցել Freedom House-ի վարկանիշային սանդղակում։

Նշենք՝ Վրաստանից բացի, ժողովրդավարության որակի անկումը շարունակվում է Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Չեռնոգորիայում եւ այլուր։