Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կժամանի ԵՄ ութ երկրների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակությունը։
Այս մասին հայտնել է Գերմանիայի Բունդեսթագի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Վրաստանը և նրա ժողովուրդը շատ թանկ են մեզ համար։ Մենք հավատարիմ ենք Եվրոպայի սրտում ազատ և ժողովրդավարական Վրաստանին: Կեղծված ընտրություններից հետո մենք մտահոգված ենք ընթացիկ իրադարձություններով»,- գրել է Ռոթը «X» սոցիալական ցանցում:
Միխայել Ռոթի խոսքով, Վրաստան են ժամանելու հետևյալ երկրների՝ Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։