Նոյեմբերի 3-ից սկսած Red Wings-ը Մոսկվայից Բաթումի թռիչքներ կիրականացնի,- այս ասին հայտնում է Էխո Կավկազը։ Թռիչքները «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվեն շաբաթական երեք անգամ։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից ռուսական ավիաընկերություններն արդեն թռիչքներ են իրականացնում դեպի Բաթումի, մասնավորապես, «Ազիմուտ»-ը՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Այսպիսով, նոյեմբերից Մոսկվա-Բաթումի-Մոսկվա երթուղով չվերթների թիվը կհասնի շաբաթական հինգի։
Ներկայում Red Wings-ն արդեն իրականացնում է թռիչքներ Մոսկվայից Քութայիսի, Սոչիից Թբիլիսի, Azimuth-ը և Georgian Airways-ն օրական երկու չվերթ են իրականացնում Մոսկվայի և Թբիլիսիի միջև։
Red Wings-ը հայտնել է, որ Մոսկվայի և Քութայիսի միջև թռիչքների հաճախականությունը կավելացվի շաբաթական երեքից հինգ չվերթի։
Red Wings-ի թռիչքները դեպի Վրաստան իրականացվում են ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով՝ 100 նստատեղով։
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների թիվը նոյեմբերին կհասնի շաբաթական 45-ի։ Դրանց թվում են շաբաթական 28 չվերթ Մոսկվայի և Թբիլիսիի միջև։
Բացի այդ, նախատեսվում է չվերթ իրականացնել Ժուկովի օդանավակայանից Թբիլիսի։