2022 թվականի նոյեմբերին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 121 454 քաղաքացի, ինչը 347 տոկոսով ավելի է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ (27 186): Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Երկրորդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են (113 054), որոնցից շատերը Վրաստան են գալիս սմարթֆոններ գնելու համար։ Թուրք այցելուների թիվն աճել է 261%-ով։
Նոյեմբերին Վրաստան է ժամանել նաև՝ Հայաստանի 97 014, Ուկրաինայի՝ 16 799 և Իսրայելի 15 370 քաղաքացի։
Օտարերկրյա հյուրերի ընդհանուր թիվը կազմել է 457 375 մարդ։ Դրանցից 258 235-ը երկրում մնացել է ավելի քան մեկ օր։