08.11.2024
Views: 468 |
Author:
Agunik Ayvazyan
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:00-18:00 Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում հրավիրված մասնագետների՝ նյարդաբանի և նյարդավիրաբույժի կողմից կանցկացվեն անվճար խորհրդատվություններ։ Խորհրդատվության համար կարող եք պայմանավորվել՝ զանգահարելով 16033 հեռախոսահամարով, կամ խորհրդակցության օրն անմիջապես գնալ հիվանդանոց և կանգնել կենդանի հերթում։
Ախալքալաքի հիվանդանոցում խորհուրդ են տալիս դիմել բժշկի, եթե ձեզ անհանգստացնում են հոդացավերը, գլխացավերը, ողնաշարի խնդիրները, օստեոխոնդրոզը և շատ ավելին…
Ինչո՞վ կարող են օգնել նյարդաբանը և նյարդավիրաբույժը:
Ե՞րբ է պետք դիմել նյարդաբանին:
Եթե Դուք ունեք.
- գլխացավեր և գլխապտույտ
- զգում եք մկանային թուլություն
- ցավ մեջքի, ոտքերի, ձեռքերի, դեմքի և պարանոցի շրջանում
- քնի խանգարումներ
- ուշադրության և հիշողության վատթարացում
- այս մասնագետին կապվում են նաև քայլվածքի վատ համակարգման և անկայունության, կոպերի կախվածության, չկառավարվող շարժումների, խոսքի տիկերի, խոսքի հանկարծակի փոփոխությունների և այլնի դեպքում։
Դուք կարող եք դիմել նյարդավիրաբույժին, եթե ունեք.
- Մեջքի կամ պարանոցի քրոնիկ ցավ
- սկավառակի ճողվածք
- Ներգանգային անեւրիզմա
- Ցրված սկլերոզ (MS)
- Կծկված նյարդ
- Ռադիկուլիտ
- Ողնաշարի կոտրվածքներ
- Ողնաշարի ուռուցքներ
- Ողնաշարի դեֆորմացիաներ, ինչպիսիք են սկոլիոզը և սպոնդիլոլիստեզը
- Գլխի, ուղեղի, պարանոցի կամ ողնաշարի վնասվածքներ…