Ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են երեկ։ Ընդդիմադիր կուսակցությունները, նրանց կողմնակիցներն ու ընտրությունների արդյունքներին անհամաձայն քաղաքացիները երեկ բողոքի ակցիա են անցկացրել Ռուսթավելիի պողոտայում, այսօր բողոքի ակցիան կսկսվի Սպորտի պալատի մոտ, ընդդիմության առաջնորդները կոչ են արել հավաքվել և բողոքի ցույց անել ամեն օր։

Այսօրվա ակցիան նախատեսված է ժամը 14:00-ին։

Ինչպես հայտարարվել էր խորհրդարանի դիմաց երեկ տեղի ունեցած հանրահավաքում, բողոքի ակցիան ամենօրյա բնույթ կկրի։

«Մենք ամեն օր փողոցում ենք լինելու, այնքան շատ պետք է լինենք, որ ոչ ոք չկարողանա մտնել այստեղ [խորհրդարան], բայց միայն Ռուսթավելիի դեմ բողոքի ակցիան բավական չի լինի, մենք պետք է բողոքենք քաղաքի յուրաքանչյուր պողոտայում։ Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, պետք է հավաքվենք Սպորտի պալատում, և սա այն է, ինչ պետք է անենք ամեն օր։ Մենք բոլորս պետք է պատասխանատվություն զգանք և կանգնենք Սպորտի պալատի մոտ։ Մենք պետք է ամեն օր ակցիաներ անցկացնենք, մինչև հաղթենք այնպես, ինչպես դրան արժանի է վրաց ժողովուրդը»,- նախօրեին ասել էր «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան։