Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11-ի սահմաններում Ախալքալաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Թավիսուփլեբա-Միկոյան խաչմերուկում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի: Կանայք տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն երկուսն էլ կոտրվածքներ ունեն:

Ինչպես ասում են ականատեսները՝ «Լադա» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ է ընթացել Թավիսուփլեբա փողոցով։ Մեքենայում եղել են վարորդն ու ուղեւորը։ Արագընթաց մեքենան վրաերթի է ենթարկել երկու կնոջ, ովքեր անցնում էին ճանապարհը:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։

avaria2

Ինչպես հայտնում են Ախալքալաքի հիվանդանոցից, երկու տուժածներն էլ իրենց մոտ են ընդունվել՝ կոտրվածքներով։ Մեկի մոտ ողնաշարի սրբոսկրի կոտրվածք է, մյուսի մոտ ուսի կոտրվածք է: Երկու հիվանդների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես Jnews-ին հայտնեցին Վրաստանի ՆԳՆ-ից, վթարի առնչությամբ գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Տվյալ տրանսպորտային միջոցը վարող անձի կողմից երթևեկության անվտանգության կանոնների կամ տրանսպորտային միջոցի շահագործման կաննոնների խախտում՝ պատճառելով առողջությանը նվազ լուրջ վնաս»։