Ուկրաինայի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 204-րդ հոդվածի համաձայն Միխայիլ Սաակաշվիլին մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու մեջ:
Այս խախտման համար նախատեսվում է պատիժ-տույժ` 3 400-ից մինչ 8 500 գրիվնա տուգանք (130-ից մինչ 330 դոլար): Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները այսօր ներկայացրել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, ով զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, սահմանը ապօրինի հատելու մասին արձանագրությունը: