Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում արդեն 3 շաբաթ է գործում է հեմոդիալիզի կաբինետը։ Այս իրադարձությունն ուրախալի դարձավ երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց համար, ովքեր անընդհատ տանջվում էին Ախալքալաքից Ախալցիխե տանող ճանապարհին, որտեղ նրանք հեմոդիալիզ էին անցնում, սակայն, ինչպես պարզվում է, ոչ բոլորը կարող են ուրախանալ, որ Ախալքալաքում կարող են հեմոդիալիզ անցել։

Ախալքալաքի հիվանդանոցում արդեն 8 հիվանդ 3 շաբաթ է, ինչ հեմոդիալիզ է ստանում։ Նույն տրանսպորտով Ախալցիխե գնացող խմբից ևս 5 հոգի դեռ ստիպված են Ախալցիխե մեկնել՝ «արհեստական երիկամ» ծառայության ետևից։ Ավելին, այս մարդկանց ծախսերն այժմ ավելի է շատացել։

«Գնում եմ Ախալցիխե, բայց այնտեղից վերադառնում եմ գրեթե մահացած: Շաբաթը 3 անգամ հեմոդիալիզի եմ գնում: Ախալքալաքում կենտրոնը բացելուց հետո երթուղայինն Ախալցիխե չի գնում, ստիպված տաքսիի վրա ենք գումար ծախսում: Մեկուկես տարի է հեմոդիալիզ եմ ընդունում, Ախալցիխե գնացողներս 13-ն էինք, հիմա 8 հոգին գնում են Ախալքալաքի հիվանդանոց: Մնացել ենք 5 հոգի: Ծախսերը մեծ են, ճանապարհը սպանում է»,- ասում է Ախալքալաքի շրջանի բնակիչը։

Հիվանդանոցն ունի համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների կարիք (նյարդաբան կամ վերապատրաստված թերապևտ): Այս պահին հիվանդանոցն ունի բժիշկների (այցելած) մեկ բրիգադ և 4 սարք, որոնք աշխատում են շաբաթական 3 օր, երկու հերթափոխով և սպասարկում 8 հիվանդի։ Սակայն սա բավարար չէ այս ծառայությունից օգտվել ցանկացող բոլոր մարդկանց համար՝ տվյալ բժշկական օգնությունը ցուցաբերելու համար։

«Հիվանդները շատ են, բայց մեր հնարավորությունները թույլ չեն տալիս: Մենք բանակցությունների փուլում ենք, ուզում ենք հրավիրել այլ բժիշկների, որ ավելացնենք թվաքանակը: Կադրային խնդիր ունենք: Շատ հիվանդներ դեռ ստիպված են ստանալ այս ծառայությունն Ախալցիխեում՝ 20 հոգի: Ե՞րբ կլուծվի այս խնդիրը, դեռ չեմ կարող ասել: Ինձնից քիչ բան է կախված, բայց մենք ակտիվորեն աշխատում ենք այս հարցի շուրջ: Մենք միանշանակ շահագրգռված ենք ապահովելու, որ բոլոր հիվանդներն այս օգնությունը ստանան տեղում, մենք գտել ենք Թբիլիսիից բժիշկ, մի քանի օրից նրանից պատասխան կստանանք: Եթե համաձայնության գանք, ապա ևս 8 հոգի կկարողանան տեղում հեմոդիալիզ անցնել»,- ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ ստիպված են անընդհատ մաքրել արյունը հեմոդիալիզի ապարատի միջոցով։ Ախալքալաքի բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել մեկնել այլ քաղաքներ և այլ երկրներ, որպեսզի կարողանան անցնել բուժման այս գործողությունը։

Jnews-ը բազմիցս պատմել է մարդկանց մասին, ովքեր ապրելու հանուն ստիպված են եղել բազմաթիվ դժվարությունների միջով անցնել։