06.08.2024
Views: 414 |
Author:
Gayane Akojyan
2024 թվականի երկրորդ եռամսյակում Սամցխե-Ջավախեթիում վարորդական իրավունքի վկայական է ստացել 162 մարդ, 28-ով ավել 2024 թվականի առաջին եռամսյակի համեմատ։
Վարորդական իրավունք ստացած անձանց տարիքային սանդղակը տատանվում է 16-ից 55 տարեկանների սահմանում։ Այս եռամսյակում տարիքային սանդղակը բարձրացել է I-ին եռամսյակի համեմատ։
Ընդհանուր առմամբ վարորդական իրավունք է ստացել 117 տղամարդ և 41 կին։ Չորս անձ չի նշել սեռը։ Տարիքային սահմանում գերակշռող են կրկին 17 տարեկանները։
Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում վարորդական իրավունք ստացած անձանց քանակն ըստ տարիքի ու սեռի.
- 16 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
- 17 տարեկան տղամարդ՝ 41, կին՝ 2, մեկ անձ չի նշել ոչ սեռը, ոչ քաղաքացիությունը, իսկ մեկ անձ Ռուսաստանի քաղաքացի է,
- 18 տարեկան տղամարդ՝ 19, կին՝ 3,
- 19 տարեկան տղամարդ՝ 7, կին՝ 2,
- 20 տարեկան տղամարդ՝ 6, կին՝ 1,
- 21 տարեկան տղամարդ՝ 5, կին՝ 2,
- 22 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 2,
- 23 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 1,
- 24 տարեկան տղամարդ՝ 4, կին՝ 3,
- 25 տարեկան տղամարդ՝ 4, կին՝ 1, մեկ անձ չի նշել քաղաքացիությունը և սեռը,
- 26 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 4,
- 27 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 1,
- 28 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 2,
- 29 տարեկան տղամարդ՝ 3, կին՝ 3,
- 30 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 2,
- 31 տարեկան տղամարդ՝ 3, կին՝ 0,
- 32 տարեկան տղամարդ՝ 4, կին՝ 2,
- 33 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 1,
- 34 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 1,
- 35 տարեկան 1 անձ, քաղաքացիությունը և սեռը չի նշել,
- 36 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 1,
- 37 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 2,
- 38 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 1,
- 40 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 0,
- 42 տարեկան տղամարդ՝ 2 տղա, կին՝ 1,
- 43 տարեկան տղամարդ՝ 2 տղա, կին՝ 0,
- 45 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
- 46 տարեկան տղամարդ՝ 1 անձ, քաղաքացիությունը և սեռը չի նշել,
- 47 տարեկան տղամարդ՝ 1, 0 աղջիկ,
- 49 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 1,
- 50 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
- 51 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
- 52 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
- 53 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 1,
- 55 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0։