Ախալքալաքում հայտարարվել է Access (Անգլերեն լեզվի հասանելիության կրթաթոշակային ծրագրի) մեկնարկը, որին կարող են դիմել 14-16 տարեկան պատանիները, հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 10-ը:
Ծրագրին մասնակցելու համար նախապատվությունը տրվում է սոցիալապես անապահով, ՆՏԱ կարգավիճակ ունեցող, բազմազավակ և կերակրող չունեցող ընտանիքների երեխաներին: Ծրագրի շրջանակներում 14-16 տարեկան երիտասարդները 2 տարում անգլերենի անվճար դասեր են անցնում։ Յուրաքանչյուր մունիցիպալիտետից 25 երիտասարդ է ընդգրկվում, ովքեր նախնական թեստավորման հիման վրա բաժանվում են 2 խմբի:
Access ծրագրի ընդհանուր նպատակն է զարգացնել անապահով պատանիների անգլերեն լեզվի հմտությունները և դրանով իսկ զարգացնել ինքնավստահություն, ավելի ուժեղ քննադատական մտածողության հմտություններ:
Հատուկ նպատակները ներառում են.
Հայտը կարող եք լրացնել անցնելով նշված հղումով: