Առատ ձյունն ու ուժեղ քամին կրկին փակել են Ախալքալաքի մունիցիալիտետի 7 գյուղի ճանապարհներ, ընթանում են մաքրման աշխատանքներ։ Որոշ ճանապարհներ արդեն բաց են, որոշների վրա աշխատանքները դեռ շարունակվում են։
Մի քանի օր է, ինչ մունիցիալիտետում ձյուն է տեղում, ուժեղ քամի է, որը որոշ գյուղերի ճանապարհներ ծածկվել է ձյունով։
Փակվել են Խավեթ, Դադեշ, Աբուլ, Թախչա, Բուզավեթ, Օլավերդ և Մաջադիա գյուղերի ճանապարհները։
Քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ վերոնշյալ գյուղերում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։
«Այո, կան փակ ճանապարհներ, բայց մենք աշխատում ենք, և ճանապարհների 80-90 տոկոսն արդեն բաց է, Աբուլ, Թախչա, Բուզավեթ, Մաջադիա գյուղերի ուղղություններն արդեն բացվել են, և այժմ աշխատանքներ են տարվում Օլավերդ գյուղի ուղղությամբ»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Jnews-ի հետ հեռախոսազրույցում, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու պատասխանատու «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից, հայտնեցին, որ իրենք աշխատել են երեկ և շարունակում են աշխատել նաև այսօր։
«Երեկ աշխատել ենք Աբուլ, Թախչա գյուղերում, բայց ուժեղ քամի էր, դադարեցրել էինք և այսօր շարունակում ենք: Մենք ունենք բավարար քանակությամբ տեխնիկա»,- ասաց «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն։