Կումուրդոյում շարունակվում են տաճարի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքները վերսկսվել են այս տարվա ապրիլին և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ կտան։ Այնուամենայնիվ, դեռ շատ ժամանակ կպահանջվի, մինչև աշխատանքն ամբողջությամբ ավարտվի։

xram2

Կումուրդոյում աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվությունը Մշակութային ժառանգության գործակալության ֆեյսբուքյան էջում թարմացվել է օգոստոսի 11-ին, սակայն այնտեղ ասվում է նույնը, ինչ նախորդ անգամ՝ հունիսի սկզբին։

Այսպես, գործակալության տվյալներով, ներկայումս ընթանում է Կումուրդոյի տաճարի վերականգնման վեցերորդ փուլը։ 2016 թվականից վերականգնումն իրականացնում է «Քարթու» հիմնադրամը, իսկ 2023 թվականից՝ Մշակութային ժառանգության ազգային գործակալությունը։ Գործակալությունն ընթացիկ փուլային աշխատանքների համար հատկացրել է 836,536 լարի: Աշխատանքներն իրականացնում է էլեկտրոնային մրցույթում հաղթած «Արքիտեքս» ընկերությունը։ «Քարթու» հիմնադրամը նախորդ աշխատանքների վրա ծախսել է 1 878 637 լարի:

xram3

Մշակութային ժառանգության գործակալության ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ աշխատանքներ են տարվում ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ կառուցման ուղղութմաբ, զուգահեռ իրականացվում է համալիրի ճարտարապետական բարդ ​​դետալների վերականգնումը։

Տեղում աշխատող շինարարները Jnews-ի հետ զրույցում նշեցին, որ կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ կտան, իսկ հետագա աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի։

Նշենք, որ Jnews-ի հետ զրույցում աշխատանքներն իրականացնող «Արքիտեքս» ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ սեպտեմբերից հետո կհայտարարվի աշխատանքների նոր մրցույթ, սակայն այսօրվա դրությամբ Գործակալությունը նոր մրցույթ չի հայտարարել Կումուրդոյի տաճարի առնչությամբ։

Հատկանշական է, որ Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային և բազմիցս պաշտոնական հարցում է ներկայացրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալություն՝ վերականգնողական աշխատանքների մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն մեր նամակները մնացել են անպատասխան։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝