Իր կարճատև այցի ընթացքում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Կոլասը պատասխանել է Jnews-ի մի քանի հարցերի՝ Ջավախք կատարած իր այցի նպատակների և այստեղ արդեն իրականացրած նախագծերի վերաբերյալ։

Ջավախքում տարբեր նախագծեր են իրականացվում՝ այլևայլ հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, քաղաքացիական ներգրավվածությունը, կրթությունը, երիտասարդությունը և գենդերային ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից: Այստեղ, ի շահ զարգացման, ծրագրերը ֆինանսավորվել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԵՄ որոշ երկրների կողմից, ինչպիսիք են Գերմանիան, Չեխիան, Էստոնիան և այլն։ Այս երկրների շարքում դեռևս չի նկատվում Ֆրանսիայի հետաքրքրությունը Վրաստանի հայաբնակ տարածաշրջանի նկատմամբ։ Դեկտեմբերի 8-ին Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասն առաջին անգամ էր այցելել Ջավախք։ Վրաստանում Ֆրանսիայի ներկայացուցչությանը հետաքրքրում էր, թե ինչ խնդիրներ կան այն շրջանում, որն առանձնանում է մնացածներից նրանով, որ այստեղ խիտ բնակեցված են հայերը։

«Մենք ունեինք «French agency development» պիլոտային ծրագիր՝ ամբողջ Սամցխե-Ջավախքում, սահմանափակ կարողությունների տեր անձանց համար, թե ինչպես բացահայտել և օգնել նրանց: Ես խոսել եմ Առնոլդի հետ (խմբ. Ստեփանյան) PMMG-ից, մենք հետաքրքիր քննարկում ենք ունեցել՝ ինչ է արվում է հայ համայնքի ինտեգրման համար, ինչն է աշխատում և ինչը՝ ոչ։ Ես հետաքրքրված էի իրավիճակն էլ ավելի լավ հասկանալու և դրա մասին իմ պատկերացումն ունենալու մեջ: Ես Վրաստանում գտնվում եմ արդեն 2 տարի է։ Իմ առաջին շրջայցերը եղել են մեծ քաղաքներով և համալսարաններով։ Ինձ համար այս վայրը նույնպես կարևոր էր»,- ասաց դեսպանը Jnews-ին տված հարցազրույցում՝ հավելելով.

«Երկրի բոլոր շրջանների համախմբվածությունը ամբողջ երկրի հաջողության բանալին է: Ես կարծում եմ, որ Դուք գտնվում են մի վայրում, որտեղ քաղաքական ժամանակաշրջանից հետո ժամանակն է եկել զարգանալու և աշխատելու: Մենք ունենք հասանելիություն «French agency development» նախագծի, ինչպես նաև Ֆրանսիայից ներդրողների նկատմամբ: Մենք շատ ուրախ ենք լինել հետքովիդյան իրավիճակի վերականգնման մաս»։

Խոսելով Ախալցխայում իրականացվող ծրագրի մասին՝ Դիեգո Կոլասը նշեց.

«Այս առումով մենք աշխատում ենք երեխաների, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ինտեգրման նոր համակարգի վրա։ Կարծում եմ, որ այս պիլոտային նախագծում հետաքրքիրն այն էր, որ մենք փորձեցինք ներգրավել հայալեզու հետազոտողներին, և եկանք որոշակի եզրակացությունների։ Եվ ես հույս ունեմ, որ եթե մենք նոր նախագիծ անենք, այս նրբությունները հաշվի կառնվեն: Այստեղ լինելու ամբողջ իմաստն ապագա նախագծերի առումով ճիշտ հարցեր տալն է»:

Նշենք, որ SEREC ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 8-ին Ախալքալաքում էր Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը։