Սահմանափակումները, որոնք դեռ ուժի մեջ են, առաջին հերթին, տարածվում են գիշերային ակումբների վրա, նրանց աշխատանքը դեռեւս սահմանափակ է, — այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն:

Նրա խոսքով՝ ռեստորանները բաց կլինեն մինչեւ ժամը 24։00-ն։

«Սահմանափակումները մնում են՝ և փակ տարածքներում, և հասարակական տրանսպորտում, և հասարակական տրանսպորտի կանգառներում, և բնակչության բարձր կուտակում ունեցող վայրերում: Օրինակ՝ տոնավաճառներում, շուկաներում, անհրաժեշտ է դիմակ կրել։ Այս դեպքում ակնհայտ է, որ մենք պետք է հոգ տանենք առաջին հերթին մեր մասին: Ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է դիմակը կրելուն, հանձնարարականը մնում է հանձնարարական: Խորհուրդ է տրվում դիմակ կրել, քանի որ այն նվազեցնում է վիրուսի տարածումը», — հայտարարել Է Գեորգի Գիբրաձեն: