Կրթության նախարարության հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մագիստրատուրայի հավատարմագրված ուսանողները կկարողանան հայտ ներկայացնել սոցիալական ծրագրի շրջանակներում Պետական կրթական դրամաշնորհ ստանալու համար:

Հայտերն ընդունվելու են 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 25-ը էլեկտրոնային եղանակով` միայն առցանց գրանցման հիման վրա: Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով

2024 թվականին սոցիալական ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կստանան՝

1. Վրաստանի տարածքային ամբողջականության, ազատության և անկախության համար զոհվածների, անհայտ կորածների և վիրավորման հետևանքով մահացածների երեխաները։ Մարտական գործողությունների արդյունքում ծանր/զգալի հաշմանդամություն ունեցող վետերանները կամ նրանց երեխաները։

2. Սոցիալապես անապահով անձանց բազաներում հաշվառված ուսանողները (ընտանեկան վարկանիշային միավոր 70000 և ցածր)։

3. Հաշմանդամություն ունեցող ուսանողները։

4. Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման կամ այլ տեսակի խաղաղապահ գործունեության ընթացքում զոհվածների երեխաները կամ այդ առաքելություններում առողջությանը հասցված վնասի հետևանքով մահացած Վրաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների, ընդգծված/ խաղաղապահ գործունեության արդյունքում զգալիորեն հաշմանդամության կարգավիճակ ունեցողները կամ նրանց երեխաները:

5. Վրաստանի ՊՆ համակարգում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների երեխաներ։