Ավարտվեց 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցումը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի 3 դպրոցում, Ախալքալաքի մունիցիպալիտետի 6 դպրոցում և Ախալցխայի մունիցիպալիտետի 2 դպրոցում ոչ մի առաջին դասարանցի չի գրանցվել:
Մյասնիկյան, Ափնիա, Բոզալի, Բուզավեթ, Ազմանա գյուղերի դպրոցներում և Բարալեթ գյուղի թիվ 2 հանրային դպրոցում առաջին դասարանցիներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ այդ դպրոցներում 2019-2020թթ. առաջին դասարաններ չեն բացվելու:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում առաջին դասարաններն ամենայն հավանականությամբ, չեն բացվի Սամեբա գյուղում, Սպասովկա գյուղի երկրորդ դպրոցում, ինչպես նաև Վլադիմիրովկա գյուղում:
Ախալցիխեում՝ Վալե քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում և Ախալցխայի թիվ 7 դպրոցում:
2019-20 ուս. տարում գրանցվել է 53 506 երեխա, որոնցից 47 563-ը հանրային դպրոցներում, իսկ 5 943-ը՝ մասնավոր դպրոցներում: