Որոշ շրջաններում կանանց դերի մասին ավանդական պատկերացումները կարող են սահմանափակել նրանց մասնակցությունը հասարակական կյանքում և հատկապես քաղաքական գործունեության մեջ: Ջավախքը այդպիսի շրջան է։
Վրաստանի տարբեր շրջաններում քվեարկության օրը կանանց ակտիվությունը զիջում է հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Կանայք ավելի քիչ են զբաղվում քաղաքականությամբ, ավելի քիչ են հետաքրքրված քաղաքականությամբ, և կանայք ավելի շատ պարտականություններ ունեն՝ ներառյալ տունը, ընտանիքը, իսկ եթե դա գյուղական բնակավայր է, ապա նաև՝ աշխատանքը դաշտում և անասնագոմում:
Վրաստանում կանայք կազմում են բնակչության 52%-ը և ընտրողների 53%-ը։
Ըստ ISFED-ի գործադիր տնօրեն Նինո Դոլիձեի, կանայք ավելի քիչ ակտիվ են, քան տղամարդիկ, չնայած այն հանգամանքին, որ կին ընտրողներն թվով ավելի շատ են: Դա ունի մի քանի պատճառներ:
«Եթե նայեք ընտրողների մասնակցությանը, ապա կանայք ավելի քիչ են, քան տղամարդիկ: Եվ այնտեղ կարող են լինել տարբեր խնդիրներ: Առաջինը՝ կանայք հոգ են տանում ընտանիքի մասին և ժամանակ չունեն, հատկապես գյուղական բնակավայրերում, նրանք ունեն պարտականություններ տանը: Երկրորդ՝ կարող է լինել մշակույթ և ավանդույթներ, երբ տղամարդիկ որոշումներ են կայացնում, նրանք որոշում են թողնել կանանց մացնակցել, թե ոչ, մենք այստեղ լսել ենք նման դեպքերի մասին: Եվ երրորդ բանը կարող է լինել այն, որ նրանք կարող են ընտրություն չունենալ, և նրանք չգիտեն, նրանք չգիտեն, թե ում օգտին պետք է քվեարկեն: Եվ սա նույնպես կարող է լինել քեյս: Ձայն տալու վերաբերյալ գիտելիքների վրա աշխատելը շատ կարևոր է, հատկապես՝ կանանց համար։ Եվ նրանք պետք է իմանան, որ իրենց ընտրությունը կարևոր է»,- ասում է ISFED-ի գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն: