Վրաստանում ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիան ներկայացրել է նախընտրական ցուցակը: Նախընտրական ցուցակը կազմաված է 26 թեկնածուից։ Նշված թեկնածուների թվում չկա Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վերջինս սեպտեմբերի 25-ին «Ուժեղ Վրաստան»-ին միանալուց հետո ասել էր, որ օրենսդրական գործունեությունը իր համար հետաքրքիր չէ, կարևորը քաղաքականությանը մասնակցելն է։

«Ուժեղ Վրաստանի» ցուցակը հետևյալն է.

  • Մամուկա Խազարաձե՝ «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդ,
  • Անա Դոլիձե՝ իրավաբան, քաղաքական գործիչ, «Ժողովրդի համար» կուսակցության հիմնադիր,
  • Բադրի Ջափարիձե՝ «Ուժեղ Վրաստան»-ի հիմնադիր,
  • Անա Նացվլիշվիլի՝ պատգամավոր,
  • Լևան Ցուցքիրիձե՝ «Ազատության հրապարակ»-ի հիմնադիր,
  • Իրակլի Կուպրաձե՝ «Ուժեղ Վրաստան»-ի գլխավոր քարտուղար,
  • Քեթևան Թուրազաշվիլի՝ «Քաղաքացիներ» խորհրդարանական քաղաքական խմբի անդամ,
  • Սաբա Բուաձե՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ,
  • Սալոմե Սամադաշվիլի՝ պատգամավոր,
  • Դավիթ Ռաքվիաշվիլի՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,
  • Թամար Լալիաշվիլի՝ Գերագույն դատարանի նախկին դատավոր,
  • Գրիգոլ Գեգելիա՝ Քաղաքական տեսության դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի միջազգային քարտուղար,
  • Լևան Սամուշիա՝ փաստաբան, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
  • Փիքրիա Չիխրաձե՝ Վրաստանի խորհրդարանի երեք գումարումների անդամ, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
  • Գիորգի Ուշիկիշվիլի՝ ֆոլկլորիստ,
  • Վախթանգ Սուրգուլաձե՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
  • Լանա Գալդավա՝ իրավագիտության դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
  • Մակա Նուցուբիձե՝ փաստաբան, քանրային իրավունքի դոկտոր,
  • Մեդեա Մետրևելի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի քաղխորհրդի անդամ,
  • Ալեքսանդր Էլիսաշվիլի՝ պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր,
  • Բակուր Կվաշիլավա՝ քաղաքական գիտությունների դոկտոր,
  • Ագիլ Մուստափաև՝ փաստաբան, քաղաքացիական ակտիվիստ,
  • Իրակլի Քոբալիա՝ «Ազատության հրապարակ»-ի հիմնադիրներից մեկը,
  • Իրակլի Ուցինաշվիլի՝ բնապահպանության ակտիվիստ,
  • Գիորգի Ռեխվիաշվիլի՝ փաստաբան, «Քաղաքացիներ» կուսակցութուն,
  • Օթո Փարուլավա՝ քաղաքացիական ակտիվիստ, «Լելո»-ի երիտասարդական կազմակերպության նախագահ։

Հատկանշական է, որ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, լրացավ կուսակցությունների նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։