«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախընտրական ցուցակը։

Այն գլխավորում է քաղաքական միավորման նախագահ Թինա Բոկուչավան։

«Միասնություն-Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ցուցակը հետևյալն է.

  • Թինա Բոկուչավա՝ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ, խորհրդարանի անդամ,
  • Գիորգի Վաշաձե՝ «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի հիմնադիր, խորհրդարանի անդամ,
  • Սոփո Ջափարիձե՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ,
  • Կոբա Նակղոփիա՝ պատգամավոր,
  • Գիա Ջափարիձե՝ նախկին դիվանագետ, քաղաքագետ,
  • Պետրե Ցիսկարիշվիլի՝ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության նախկին առաջնորդ,
  • Գիգի Ծերեթելի՝ «Եվրոպական Վրաստան»-ի հիմնադիրներից, խորհրդարանի նախկին փոխխոսնակ,
  • Իրակլի Խվադագիանի՝ պատմաբան, «Խորհրդային անցյալի լաբորատորիա»-ի խորհրդի նախագահ,
  • Թամար Կորձաիա՝ պատգամավոր,
  • Իրակլի Փավլենիշվիլի՝ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ, ակտիվիստ,
  • Կախաբեր Օքրիաշվիլի՝ պատգամավոր,
  • Ռամազ Նիկոլաիշվիլի՝ պատգամավոր,
  • Էկա Սարկեուլիձե՝ պատգամավոր,
  • Լևան Խաբեիշվիլի՝ «Միասնություն-Ազգային շարժում» քաղաքական խորհրդի նախագահ, խորհրդարանի պատգամավոր,
  • Լաշա Բաքրաձե՝ պատմաբան,
  • Անա Ծիթիձե՝ պատգամավոր,
  • Լևան Անթաձե՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ,
  • Պաատա Մանջգալաձե՝ պատգամավոր,
  • Լելա Ջեջելավա՝ բանասիրական գիտությունների դոկտոր, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր,
  • Գուբազ Սանիկիձե՝ պատգամավոր, պատմաբան,
  • Դիմիտրի Չիքովանի՝ «Միասնություն-Ազգային շարժում» քարտուղարության անդամ,
  • Գիորգի Չալաձե՝ իրավաբան:

Հատկանշական է, որ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, լրացավ կուսակցությունների նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։