Սեզոնային գրիպի դեմ անվճար պատվաստումը հասանելի կլինի հոկտեմբերի երկրորդ կեսից, տեղեկացրել է Թբիլիսիի Իաշվիլիի կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն:

Չխաիձեն ասել է՝ ռիսկային խմբում ընդգրկված են մինչև 2 տարեկան երեխաները, ինչպես նաև 65 տարեկանից բարձր բնակչությունը։ Ըստ նրա՝ բնակչությանը հասանելի կլինի լավագույն 4 բաղադրիչներով պատվաստանյութը:

«Որպես կանոն, պատվաստանյութը Վրաստան է հասնում հոկտեմբերի առաջին կեսին։ Հավանաբար՝ այդպես կլինի նաև այս տարի, մասնավորապես՝ հոկտեմբերի առաջին կեսին հանրապետությունում արդեն կլինի գրիպի դեմ պատվաստանյութ»,- interpressnews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Չխաիձեն:

Նա նաև հավելել է՝ գրիպի դեմ պատվաստանյութը կարելի է ստանալ 6 ամսականից. «Հետևաբար, 6 ամսականից մինչև 5 տարեկանն այն ժամանակահատվածն է, երբ ծնողներին խորհուրդ ենք տալիս պատվաստել երեխաներին: Մնացած կատեգորիան սահմանվում է ըստ առողջական վիճակի և սոցիալական շերտերի»:

Չխաիձեի խոսքով, գրիպի դեմ պատվաստանյութն անվճար կլինի բուժաշխատողների, հղիների, քրոնիկ հիվանդություններ և ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: