Jnews-ը ներկայացնում է լուսանկարներ, որոնցում Դուք կարող եք տեսնել Ախալքալաքի ներկայի և անցյալի տարբերությունը։

Քաղաքի հատվող զուգահեռների երրորդ մասում ներկայացնում ենք 3 պատկեր: Քաղաքի հին լուսանկարները jnews-ին տրամադրել է լուսանկարիչ Հայրապետ Լեվանյանի ընտանիքը։

Այս շենքում նախկինում գործել է գիմնազիա, իսկ այսօր այն ռուսական դպրոցն է։

Այս շենքը կառուցվել է 1950-ականների կեսին։ Նախկինում եղել է կենցաղային ծառայությունների ադմինիստրատիվ շենք, որի ներսում եղել են վարսավիրանոց, դերձակի արհեստանոց, լուսանկարչական արվեստանոց և այլ սրահներ։ Շենքն այսօր բնակելի է և ունի իր բնակիչները։

Աղբյուրը, որից քաղաքացիները ժամանակին դույլերով ջուր են տարել, այսօր հանգստանալու և ծարավ հագեցնելու վայր է։

Սոնա Տոնականյան
Արթուր Մոսոյան