Արդեն մի քանի օր է սկսվել է Կոթելիա գյուղի հայրենական պատերազում զոհվածներին նվիրված հուշահամալիրի տարածքի բարեկարգման աշխատանքները։ Վերանորոգման աշխատանքների համար հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է անհատ ձեռներց Լաշա Մետրեվելին։ Աշխատանքների պետք է ավարտվեն երկու ամսից։
Էլեկտրոնային մրցույթի արժեքը 21 835 հազար լարի է։
Հիմա արդեն աշխատանքներ են ընթանում։ Հուշահամալիրի տարածքը ցանկապատված է աշխատանքների իրականացման համար։
«Հիմա հիմքն են լցնում, քարե հուշատախտակ կտեղադրվի, որի վրա գրված կլինի հերոսների անունները, իսկ հուշահամալիրի շուրջը կլինի վահանային ցանկապատ», -ասաց քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Շինարար Գուրա Մաչելաշվիլին ասում է, որ աշխատանքի ընթացքում դեռ խնդիր չի առաջացել։ Հիմա սկզբի համար բավական է երկու շինարար։
«Փաստացի հուշահամալիրը կարծես զրոյից ենք կառուցում։ Հուշաքարին գրված կլինի հայրենական պատերազմի և 2008 թվականի պատերազմի զոհված 80 հերոսի անուն-ազգանուն», – ասաց Գուրա Մաչելաշվիլին։
Մեր նկարահանող խմբի աշխատանքների ընթացքում այնտեղ էին նաև քաղաքապետարանի աշխատակիցները, նրանք ծանոթանում էին իրականացվող աշխատանքներին եւ քննարկում հետագայի անալիքները։
Նշենք, որ հուշահամալիրի վերանորոգման համար արդեն երեք անգամ հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ, գյուղացիները ցանկություն են հայտնել նաեւ այս հուշահամալիրի մոտ իրենց միջոցներով Թամազ Մելիքիձեի կիսանդրին կանգնեցնել, որպեսզի նրա շիրիմին գնալու փոխարեն, մարդիկ գյուղում հավաքվեն ու հարգանքի տուրք մատուցեն։