03.09.2024
Views: 293 |
Author: Amalya Babayan
Ախալքալաք քաղաքի օրվա տոնակատարությունն այս տարի նախատեսված է սեպտեմբերի 5-ին։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի սակրեբուլոն։Ախալքալաք քաղաքն այս տարի դառնում է 960 տարեկան։ Հանդիսավոր միջոցառումները կսկսվեն ժամը 13:00-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում։ Ներկայացնում ենք Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում թվարկված միջոցառումների ծրագիրը.
- ժամը 13:00-ին՝ ձեռագործ աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք,
- ժամը 13:00-ին՝ տեղական ուտեստների վարպետության դասեր, համտես,
- ժամը 13:00-ին՝ ազգագրական անկյուն,
- ժամը 13:00-ին՝ մարզական մրցումներ,
- ժամը 17:00-ից 17:40-ը նվագախմբի և զգեստավորվող կերպարների շքերթ,
- ժամը 13:00-18:00-ը՝ մանկական տարածքներ՝ տիկնիկային թատրոն, քայլող արձաններ, ութ ոտք, գունագեղ տարազներով կերպարներ, նարդի, շախմատ, հսկա նկարչություն և գունավորում, պարային խաղեր (Just Dance), տարատեսակ խաղեր,
- ժամը 15:00-ին՝ տեղի պարուսույցների համերգ,
- ժամը 18:00-ին՝ երաժշտական երեկոն կզարդարեն Լինդա Ադամիան և 1/4 խումբը,
- ժամը 15:00-17:40-ին՝ կրակային շոու,
- ժամը 19:00-ին՝ DJ։
Միջոցառումը կեզրափակվի տոնական հրավառությամբ։
Նշենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանն այս տարի քաղաքի օրվա տոնակատարության համար հատկացրել է 50 հազար լարի։ Նախորդ տարի՝ 2023 թվականին, հատկացվել է 35 000 լարի։