Այս գիշեր արջը մտել է Ախալքալաքի շրջանի Մյասնիկյան գյուղի բնակիչներից մեկի մեղվանոց, քանդել է այն, կերել մեղրը և հեռացել։
Աբգարյանների ընտանիքը 3 փեթակ ուներ, երեքն է ոչնչացվել է արջի կողմից, նրանց ընտանիքը զգալի վնաս է կրել։
«Գիշերը ոչինչ չենք իմացել, առավոտյան արթնացանք ու տեսանք, թե ինչ է կատարվել։ Վախենալու բան է, լավ է, որ մարդու չեն վնասել։ Սկզբից ընդհանրապես չկասկածեցինք, որ կարող է արջ լինել, մտածեցի կովն է դիպել ու շրջել փեթակները, հետո որ տեսանք ինչ է, զարմացանք, մեր գյուղում երբեք նման դեպք չի եղել», – ասում է Ռուբիկ Աբգարյանը։
Մեղուների մասը սատկել է, իսկ մնացածը տանտերերի խոսքերով, արջն է կերել։
Աբգարյանները պատրաստվում էին 15 օրից մեղրը քամել, մոտավոր 45-50 կգ մեղր պետք է ստանային: Տանտերերի խոսքերով, վնասի չափը 1000 լարիից ավելի է:
Գյուղում զարմացած են այսպիսի դեպք առաջին անգամ է լինում, անգամ չեն լսել, որ գյուղում արջ կարող է լինել։
Դեպքի վայրում եղել են ազգային պարկի ներկայացուցիչներ՝ Սամվել Պետրոսյանը և Թամազ Կարապետյանը: