Ինչպես անցած, այնպես էլ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհների ձնեմաքրման աշխատանքներ կիրականացնի «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Անցած տարվա էլեկտրոնային մրցույթի ժակետը երկու տարի է, որը ներառում է նաև այս տարին։
Քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցի, որ ընկերությունը պատրաստ է իրականացնել ձնեմաքրման աշխատանքներ յուրաքնչյուր պահի, երբ քաղաքապետարանից պահանջ լինի։
«Մեր հայտարարած էլեկտրոնային մրցույթի պայմանագիրը երկու տարի ժամկետով է «ՋավախԱվտոգզա» ընկերության հետ։ Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են աշխատելու, մեզանից մնում է հրահանգ։ Մեր քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը հենց որ գյուղերից ստանում է տեղեկություն, որ ճանապարհները փակ են, ապա նրանք անմիջապես կապ կհաստատեն «ՋավախԱվտոԳզա» ընկերության հետ, որպեսզի համապատասխան աշխատանքներ տարվեն», — ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Քաղաքապետը նաև նշեց, որ անցած տարվա պայմանագրում փոփոխություններ չի արվել։ Ըստ այդմ՝ ձյունից պետք է մաքրվեն ինչպես Ախալքալաք քաղաքի որոշ փողոցներ, այնպես էլ գյուղական ճանապարհներ։ Անհրաժեշտության դեպքում պետք է մաքրվեն հետևյալ ուղղությունները.
- Վաչիան-Հոկամ-Քարսեպ-Գոգաշեն՝ 24 կմ,
- Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա՝ 12,5 կմ,
- Կարծախ-Ֆիլիպովկա խաչմերուկից՝ 2,5 կմ,
- Սուլդա-Դադեշ՝ 4 կմ,
- Կարծախ-Դադեշ խաչմերուկից՝ 2 կմ,
- Չամդուրա-Մուրջախեթ-Վաչիան մայրուղու խաչմերուկից՝ 2,5 կմ,
- Խորենիայի ճանապարհը կենտրոնական ճանապարհի խաչմերուկից՝ 2 կմ,
- Ախալքալաք-Բավրա-Կարտիկամ-Թախչա-Աբուլ՝ 14 կմ,
- Կարտիկամ-Բուզավեթ՝ 3,5 կմ,
- Ախալքալաք-Դիլիսկա-Պտենա-Չունչխա՝ 11 կմ,
- Բակուրիանի-Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ ճանապարհի խաչմերուկից՝ 5 կմ,
- Բակուրիանի-Մաջադիա-Թոթխամ ճանապարհի խաչմերուկից՝ 5,5 կմ,
- Բակուրիանի-Թոթխամ-Կորխ ճանապարհի խաչմերուկից՝ 2,5 կմ,
- Բակուրիանի-Օրջա-Խանդո-Վարեւան-Ալաստան-Կոկիո-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկից՝ 23,5 կմ,
- Արագվա-Գոման-Օլվարեդ՝ 7 կմ,
- Բակուրիանի-Զակ-Տրկնա-Գոման ճանապարհի խաչմերուկից՝ 5 կմ,
- Գոման-Բալխո-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա՝ 10 կմ,
- Բակուրիանի-Բարալեթ-Էխտիլա-Փոքր Սամսար-Մեծ Սամսար ճանապարհի խաչմերուկից՝ 15կմ,
- Կաջո-Ագանա-Սիրկվա՝ 3,5 կմ,
- Բարալեթ-Կաջո-Ալաթուման-Բեժանո՝ 10 կմ,
- Բակուրիանի-Մոդեգամ ճանապարհի խաչմերուկից՝ 2,5 կմ,
- Բակուրիանի-Ղադոլար-Բուռնաշեթ-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկից՝ 3 կմ,
- Բակուրիանի-Լոմատուրցխ-Բուռնաշեթ ճանապարհի խաչմերուկից՝ 2 կմ,
- Բակուրիանի-Տուրցխ ճանապարհի խաչմերուկից՝ 1,5 կմ։
Ընդհանուր առմամբ, ձյունից կմաքրվի 174 կմ գյուղական ճանապարհ:
Պետք է մաքրվի նաև Ախալքալաք քաղաքի հետևյալ փողոցները՝
- Ազատություն,
- Նալբանդյան,
- Չարենց,
- Թումանյան,
- Թամար Թագուհի,
- Մաշտոց,
- Դարբինյան,
- Մալխասյան,
- Ճավճավաձե,
- Ռուսթավելի,
- Միկոյան,
- Մարգարյան,
- Ջավախիշվիլի,
- Գուսան Հավասի։
Ձնեքրման աշխատանքները ներառում են ինչպես մաքրում գրեյդերով (կցովի հողափոր-հարթեցնող մեքենա), այնպես էլ ռեագենտի լցնում:
«ՋավախԱվտոԳզա» ընկերությունը էլեկտրոնային մրցույթը հաղթել է 199 939 լարիով։
Հարկ է նաև զգուշացնել վարորդներին, որ 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանի կառավարությունը կսահմանի ճանապարհների հատուկ գոտիներ և հատվածներ, որտեղ պարտադիր կլինի ձմեռային անվադողերի օգտագործումը, իսկ հատուկ օդերևութաբանական պայմաններում՝ նաև հակասողանքային շղթաների առկայությունը։ Դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը բարձրալեռ շրջաններում կներդրվի ձմեռային անվադողերի պարտադիր օգտագործումը, իսկ խախտման դեպքում հնարավոր է նաև տուգանք։
Բացի այդ, փոփոխություններ են կատարվում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, որոնք նախատեսում են ձմեռային անվադողերի օգտագործման կանոնները խախտողների համար 100 լարի տուգանք մտցնել։ Բացի այդ, վարորդը նաև կկորցնի 5 միավոր՝ իր վկայականին շնորհված 100 միավորից։
Եթե այս խախտումը հայտնաբերվի, ոստիկանությունն իրավունք կունենա վարորդին արգելել երթևեկել գոտում կամ այն ճանապարհով, որտեղ պարտադիր է ձմեռային անվադողերի օգտագործումը։
Բացի այդ, ոստիկանությունն իրավունք ունի տրանսպորտային միջոցը տեղափոխել հատուկ կայանատեղի, և վարորդը ստիպված կլինի ինքը վճարել դրա դիմաց։