Հուլիսի 21-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում 53-րդ անգամ նշվեց Տերյանական օրը:


Տոնական օրն սկսվեց Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ մատուցվեց: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Վահան Տերյանի տուն-թանգարան։


Իսկ կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվեց Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդեսը։
Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և անհատ երգիչ-երգչուհիները և ասմունքողներն իրենց ելույթներով Տերյանական օրը Գանձայում վերածեցին իսկական ժողովրդական տոնի:

Վահան Տերյանին նվիրված տոնակատարության ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ Երևանից, Թբիլիսիից, ու Ջավախքի տարբեր շեներից:


Մշակույթ • Photo • Նինոծմինդա
Տերյանական օրը՝ Գանձայում (Video/Photo)
22 Հուլիսի, 2019 • Agunik Ayvazyan
Կարդացեք նաև՝
Որսի սեզոնը Ջավախքում․ երբ որսորդությունը վնասում է գյուղացուն
16 Սեպտեմբերի, 2026
Խաչվեացի տոնին վերաօծվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին (Photo)
13 Սեպտեմբերի, 2026
Այսօր Ախալքալաքը նշեց հիմնադրման 962-ամյակը (Photo)
12 Սեպտեմբերի, 2026
Ախալքալաքում բացվել է ավտոպահեստամասերի նոր խանութ՝ MadAy (R)
06 Սեպտեմբերի, 2026



