Այսօր, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաքի 5 վետերան մարզիկները օլիմպիական կրակը վազքով հասցրին Ախալքալաքի մշակույթի տան դիմաց:

Օլիմպիական կրակը փոխանցումներով Ախալքալաք հասցրին 5 վետերան և երիտասարդ մարզիկներ: Պատանեկան Օլիմպիական խաղերն անցկացվելու են Թբիլիսում, մինչ այդ Օլիմպիական կրակը շրջագայում է Վրաստանի քաղաքներով: Ախալքալաքում օլիմպիական կրակը կմնա մեկ գիշեր, որից հետո այն տարվելու է Նինոծմինդա: Արդեն հուլիսի 24-ին օլիմպիական կրակը կհանգրվանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Երեկոյան 18:00-ի սահմաններում երթևեկության համար փակվեց Ախալքալաքի Ազատության փողոցը, որտեղով պետք է անցներ ջահը: Քաղաքի կենտրոնական հրապարակում երաժշտական ու պարային կատարումներով հանդես եկան Մշակույթի տան երգի և պարի համույթները: Օլիմպիական ջահը «Ջավախք քեզ մատաղ» երգի հնչյունների ներքո հրապարակ հասցրեց Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

Հուլիսի 25–ից օգոստոսի 1–ը Թբիլիսիում անցկացվելու է Եվրոպայի ամառային պատանեկան օլիմպիական 13–րդ խաղերը: Նախնական տեղեկությունների համաձայն միջոցառմանը մասնակցելու են 49 երկրների 13–18 տարեկան 4 հազար մարզիկ–մարզուհիներ:

Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև՝ բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ և թենիս:

Մշակույթ • Սպորտ
Օլիմպիական կրակը հասավ Ախալքալաք
31 Մայիսի, 2015 • Agunik AyvazyanԿարդացեք նաև՝
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները. Կվարացխելիան՝ լավագույն տասնյակում
28 Հուլիսի, 2026
Իսպանիան հաղթեց Արգենտինային եւ դարձավ աշխարհի երկակի չեմպիոն
20 Հուլիսի, 2026
Գոռ Ղազարյանը դարձավ բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
20 Հուլիսի, 2026








