Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 18:00-ը դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու այսպես կոչված երկրորդային ընդունելության գործընթացին և իրենց ցանկությամբ ընտրելու ցանկացած քանակությամբ կրթական ծրագրեր։
Կենտրոնի պարզաբանմամբ՝ երկրորդային ընդունելությանը մասնակցելու իրավունք ունի այն դիմորդը, որը՝
· 2026 թվականի միասնական ազգային քննությունների յուրաքանչյուր առարկայից հաղթահարել է սահմանված նվազագույն կոմպետենտության շեմը, սակայն չի ստացել ընդունվելու իրավունք,
· 2026 թվականի միասնական ազգային քննությունների յուրաքանչյուր առարկայից չի հաղթահարել սահմանված նվազագույն կոմպետենտության շեմը, սակայն հաղթահարել է մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանված նվազագույն կոմպետենտության շեմը։
Բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատությունների կրթական ծրագրերի, ինչպես նաև դիմորդների համար նախատեսված տեղերի քանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված կլինի «Դիմորդի տեղեկատու» էլեկտրոնային թարմացված գրքույկում, որը սեպտեմբերի 11-ին կհրապարակվի Ազգային գնահատման և քննությունների կենտրոնի՝ www.naec.ge կայքում։
Կայքում կհրապարակվի նաև տեղեկատվություն գրանցման հարթակի և կրթական ծրագրերի ընտրության կարգի վերաբերյալ։



