նորություններ 5 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում տասնյակ թափուր աշխատատեղեր են հայտարարվել

Սեպտեմբերի 4-ի դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում, teacherjobs.ge կայքի տվյալներով, մանկավարժների և այլ աշխատակիցների թափուր աշխատատեղեր են հայտարարվել։ Քաղաքի և գյուղերի դպրոցներում պահանջվում են տարբեր առարկաների ուսուցիչներ, երկլեզու ուսուցման մասնագետներ, հատուկ մանկավարժներ, ինչպես նաև վարչական և տեխնիկական աշխատակիցներ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետները, կախված թափուր աշխատատեղից, սեպտեմբերի 5-ից 15-ն են։

Կարծախ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• պահակ և կուրատոր։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է։
• հատուկ մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է։
• երկլեզու ուսուցման երեք մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Գոգաշեն գյուղի դպրոց

Պահանջվում է հատուկ մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։

Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոց

Պահանջվում են՝

• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 9-րդ դասարանի համար,
• աշխարհագրության ուսուցիչ՝ 10-րդ և 11-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։

Ազմանա գյուղի դպրոց

Պահանջվում է վրաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է։

Արագվա գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• երկլեզու ուսուցման երկու մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչ՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• տեղեկատվական մենեջեր։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։
• փոխտնօրեն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Քարսեփ գյուղի դպրոց

Պահանջվում է երկլեզու կրթության ուսուցիչ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։

Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոց

Պահանջվում է քիմիայի ուսուցիչ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։

Կորխ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• հայոց լեզվի ուսուցիչ՝ 11-րդ դասարանի համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 7։
• երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9։
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 1–4-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9։
• կենսաբանության ուսուցիչ՝ 8–12-րդ դասարանների համար։
• քիմիայի ուսուցիչ՝ 8–12-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9։

Դադեշ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• երկլեզու կրթության երկու ուսուցիչ։
• աշխարհագրության ուսուցիչ՝ 8-րդ դասարանի համար։
• ֆիզիկայի ուսուցիչ՝ 7-րդ դասարանի համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոց

Պահանջվում են՝

• հատուկ մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։
• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 9-րդ դասարանի համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9։
• երաժշտության ուսուցիչ՝ 1-ին և 2-րդ դասարանների համար։
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ։

Երաժշտության և կերպարվեստի ու կիրառական արվեստի ուսուցիչների պաշտոնների համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է։

Էխտիլա գյուղի դպրոց

Պահանջվում է երկլեզու ուսուցման ուսուցիչ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։

Մարտունի գյուղի դպրոց

Պահանջվում է քիմիայի ուսուցիչ՝ 8-րդ և 9-րդ դասարանների համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։

Կիրովական գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 9-րդ դասարանի համար,
• ֆիզիկայի ուսուցիչ՝ 7–12-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։

Բուռնաշեթ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• քիմիայի ուսուցիչ՝ 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների համար,
• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 11-րդ և 12-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։

Բոզալի գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ 7-րդ և 9-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• ֆիզիկայի ուսուցիչ՝ 8-րդ և 9-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• երկլեզու կրթության երկու ուսուցիչ։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• տարրական դասարանների ուսուցիչ՝ 1–3-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 7։

Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոց

Պահանջվում են՝

• քիմիայի ուսուցիչ՝ 8–12-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 15։
• քաղաքացիական կրթության ուսուցիչ՝ 10-րդ և 11-րդ դասարանների համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• ֆիզիկայի ուսուցիչ՝ 10-րդ դասարանի համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6։
• ֆիզիկական պատրաստության և սպորտի ուսուցիչ՝ 10-րդ դասարանի համար։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 7։

Տուրցխ գյուղի դպրոց

Պահանջվում է երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Սուլդա գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 11-րդ դասարանի համար,
• հատուկ մանկավարժ,
• երկլեզու կրթության երկու ուսուցիչ,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար,
• վրաց լեզվի ուսուցիչ՝ 4-րդ և 6-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է։

Օլավերդ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 6-րդ և 10-րդ դասարանների համար,
• «Ես և հասարակությունը» առարկայի ուսուցիչ՝ 3-րդ և 4-րդ դասարանների համար,
• համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչ՝ 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 5–9-րդ դասարանների համար,
• տարրական դասարանների ուսուցիչ՝ 3-րդ դասարանի համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 5–9-րդ դասարանների համար,
• ֆիզիկական պատրաստության և սպորտի ուսուցիչ՝ 7–12-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է։

Կումուրդո գյուղի դպրոց

Պահանջվում է հատուկ մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։

Մուրջախեթ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• երաժշտության ուսուցիչ՝ 2–9-րդ դասարանների համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 2–9-րդ դասարանների համար,
• անգլերենի ուսուցիչ՝ 2–6-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է։

Բավրա գյուղի դպրոց

Պահանջվում է հատուկ մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։

Վարևան գյուղի դպրոց

Թափուր են հետևյալ հաստիքները՝

• ֆիզիկայի ուսուցիչ՝ 7–11-րդ դասարանների համար,
• տարրական դասարանների ուսուցիչ՝ 1–4-րդ դասարանների համար,
• համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչ՝ 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար,
• կենսաբանության ուսուցիչ՝ 11-րդ դասարանի համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ,
• երկլեզու կրթության ուսուցիչ,
• բնագիտության ուսուցիչ՝ 6-րդ դասարանի համար,
• Վրաստանի պատմության ուսուցիչ՝ 8-րդ և 9-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Դպրոցը նաև տեխնիկական աշխատակից է պահանջում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է։

Բալխո գյուղի դպրոց

Թափուր են հետևյալ հաստիքները՝

• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 2–4-րդ դասարանների համար,
• բնագիտության ուսուցիչ՝ 2–4-րդ դասարանների համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների համար,
• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 7-րդ դասարանի համար,
• «Իմ Վրաստանը» առարկայի ուսուցիչ՝ 5-րդ և 6-րդ դասարանների համար,
• «Ես և հասարակությունը» առարկայի ուսուցիչ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Մաջադիա գյուղի դպրոց

Պահանջվում է մաթեմատիկայի ուսուցիչ՝ 3-րդ դասարանի համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Կուլիկամ գյուղի դպրոց

Պահանջվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Կաջո գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 4–9-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 4–9-րդ դասարանների համար,
• ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ՝ 5–12-րդ դասարանների համար,
• աշխարհագրության ուսուցիչ՝ 7–12-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Պահանջվում են նաև երկլեզու կրթության երկու ուսուցիչ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է։

Լոմատուրցխ գյուղի դպրոց

Պահանջվում է երկլեզու ուսուցման մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Բարալեթ գյուղի թիվ 1 հանրային դպրոց

Պահանջվում են՝

• երկլեզու կրթության ուսուցիչ,
• երաժշտության ուսուցիչ՝ 5–9-րդ դասարանների համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 5-րդ և 9-րդ դասարանների համար,
• կենսաբանության ուսուցիչ՝ 11-րդ և 12-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 1–4-րդ դասարանների համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 1–4-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Մարտունի գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• երաժշտության մանկավարժ՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի մանկավարժ՝ 4-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների համար,
• տարրական դասարանների ուսուցիչ՝ 2-րդ դասարանի համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Զակ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 11-րդ և 12-րդ դասարանների համար,
• ֆիզիկայի ուսուցիչ՝ 7–12-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար,
• վրաց լեզվի ուսուցիչ՝ 1-ին դասարանի համար,
• երկլեզու ուսուցման երկու ուսուցիչ։

Երաժշտության և երկլեզու ուսուցման ուսուցիչների պաշտոնների համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է, իսկ վրաց լեզվի ուսուցչի պաշտոնի համար՝ սեպտեմբերի 7-ը։

Գոման գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• վրաց լեզվի մանկավարժ՝ 12-րդ դասարանի համար,
• հայոց լեզվի մանկավարժ՝ 12-րդ դասարանի համար,
• երաժշտության մանկավարժ՝ 1–9-րդ դասարանների համար,
• երկլեզու ուսուցման մանկավարժ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոց

Պահանջվում է մաթեմատիկայի ուսուցիչ՝ 4-րդ դասարանի համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է։

Կոթելիա գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 6-րդ և 7-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 1–5-րդ դասարանների համար,
• համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչ,
• անգլերենի ուսուցիչ՝ 3–7-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է։

Օրջա գյուղի դպրոց

Պահանջվում են երկլեզու ուսուցման երեք ուսուցիչ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։

Խանդո գյուղի դպրոց

Պահանջվում է քիմիայի ուսուցիչ՝ 7–12-րդ դասարանների համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է։

Դիլիսկա գյուղի թիվ 2 հանրային դպրոց

Պահանջվում են՝

• հատուկ մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։
• երկլեզու ուսուցման երեք մանկավարժ։ Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9։

Ալաստան գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• «Ես և հասարակությունը» առարկայի մանկավարժ՝ 3–6-րդ դասարանների համար,
• մաթեմատիկայի ուսուցիչ՝ 1–4-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։

Մյասնիկյան գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• երկլեզու ուսուցման մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։
• երկլեզու ուսուցման մանկավարժ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։
• տարրական դասարանների ուսուցիչ՝ 1–4-րդ դասարանների համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։

Մեծ Սամսար գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• երաժշտության ուսուցիչ՝ 2–9-րդ դասարանների համար,
• վրաց լեզվի ուսուցիչ՝ 4-րդ դասարանի համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։

Կարտիկամ գյուղի դպրոց

Պահանջվում են՝

• Վրաստանի պատմության ուսուցիչ՝ 10-րդ դասարանի համար,
• ֆիզիկայի ուսուցիչ՝ 7–12-րդ դասարանների համար,
• կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 1–11-րդ դասարանների համար,
• երաժշտության ուսուցիչ՝ 1–11-րդ դասարանների համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝