Ախալքալաքցի մարզիկ Նաիր Մելիքյանը հաղթեց Սամանդար Ենիբաևի հետ մենամարտում, որը տեղի է ունեցել Թբիլիսիում օգոստոսի 29-ին GAMA մրցաշարի շրջանակներում: Մենամարտը BAD BOY BELT հատուկ տիտղոսի համար պայքար է:
Մեկ օր առաջ կազմակերպիչները այս գոտին ներկայացրեցին որպես մրցանակ, որը կարող էին նվաճել միայն «ամենավատ տղաները», իսկ Մելիքյանի և Ենիբաևի միջև հանդիպումը դարձավ մրցաշարի կենտրոնական մենամարտերից մեկը։
Հաղթանակից հետո Մելիքյանը հրապարակեց լուսանկար և հուզիչ ուղերձ, որում իր ձեռքբորումը նվիրեց Վրաստանին։
«Ես իմ հաղթանակը նվիրում եմ Վրաստանին», — գրել է մարզիկը։
Մելիքյանը նաև կապ է հաստատել մրցաշարի կազմակերպիչների հետ և ներողություն խնդրել լուսանկարը հրապարակելու համար՝ նշելով, որ դա արել է զգաղմունքների ազդեցության տակ: Մարզիկի խոսքով՝ նա ցանկացել է կիսվել պահով իր երկրպագուների հետ և ապացուցել, որ ունակ է հասնել իր առջև դրված ցանկացած նպատակի:
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած էին իմ կողքին և հավատում էին ինձ։ Աստված օրհնի ձեզ։ Շարունակում ենք առաջ գնալ», — նշել է մարզիկը։
Մելիքյանի համար այս հաղթանակը նշանավորեց նրա մարզական կարիերայի ևս մեկ նշանակալի նվաճումով: Նա նախկինում մասնակցել է բռնցքամարտի, քիքբոքսինգի, կարատեի, խառը մարտերի և մերկ բռունցքներով մենամարտերի: 2025 թվականի հուլիսին Մելիքյանը նաև հաղթեց RCC միջազգային բռնցքամարտի մրցաշարում՝ միաձայն որոշմամբ հաղթելով ռուս Վյաչեսլավ Միշերկինին:
Նաիր Մելիքյանը ծնունդով Ախալքալաքից է։ Նրա մարզիչն է Արմեն Գրիգորյանը։ 2025 թվականին, Մելիքյանի Միշերկինի նկատմամբ տարած հաղթանակից հետո, նրան շնորհավորեց UFC-ի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին։



