նորություններ 19 Օգոստոսի, 2026 • «Աբուլը» ջախջախիչ հաղթանակ է տարել

Երեկ՝ օգոստոսի 18-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի «Աբուլ» ֆուտբոլային թիմը սեփական հարկի տակ խաղում էր Կասպիի մունիցիպալիտետի «Կասպի 1936» թիմի հետ։ Արդյունքում «Աբուլը» 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Կասպի 1936»-ի նկատմամբ։

Սա երկրորդ փուլի առաջին խաղն է։ Հատկանշական է, որ «Աբուլը» այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակում 26 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆուտբոլի թիմը հաջողությամբ է հանդես գալիս մրցաշրջանում, ունի 8 հաղթանակ, 6 պարտություն և 2 ոչ ոքի։ Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականներում հայտնվելու համար ընդհանուր առմամբ Վրաստանի մասշտաբով մրցումներին մասնակցում է 16 թիմ։

«Աբուլ»-ի հաջորդ խաղը նույնպես սեփական հարկի տակ է։ Օգոստոսի 25-ին, ժամը 4։30-ին «Աբուլը» կխաղա «Քարելի» թիմի հետ։ Խաղը կկայանա առաջնության 16-րդ տուրի շրջանակներում և կանցկացվի Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում։

Ախալքալաքի մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը դիմում է երկրպագուներին՝ կոչ է անելով աջակցել «Աբուլ»-ին աջակցել առաջիկա կայանալիք խաղերում։

«Սիրելի երկրպագուներ, մեզ համար շատ կարևոր է հենց խաղի ժամանակ ձեր աջակցությունը։ Բոլորիդ սպասում ենք օգոստոսի 25-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում»։

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝