նորություններ 2 Սեպտեմբերի, 2026 • Չընդունված դիմորդները կարող են կրկին ընդունվել Ախալքալաքում և Ախալցիխեում

Այն դիմորդների համար, ովքեր միասնական ազգային քննությունների ժամանակ հաղթահարել են իրավասության նվազագույն շեմը, սակայն չեն ստացել ուսանողի կարգավիճակ, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը հայտարարել է թափուր տեղերի մասին։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության որոշմամբ՝ այս կատեգորիայի դիմորդներին հնարավորություն է տրվում այսպես կոչված երկրորդական ընդունելության։

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում թափուր տեղեր են հայտարարվել հետևյալ կրթական ծրագրերով․

  • Վրաց բանասիրություն (Ախալքալաք)՝ 8 տեղ
  • Զբոսաշրջություն (Ախալքալաք)՝ 19 տեղ
  • Անասնաբուժության ինտեգրված մագիստրոսական կրթական ծրագիր՝ 42 տեղ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 12 տեղ
  • Ագրոնոմիա՝ 7 տեղ

Գրանցման ժամկետների մասին կհայտարարվի սեպտեմբերի առաջին կեսին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝