նորություններ 9 Օգոստոսի, 2026 • Կրթության նախարարը ծանոթացել է Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախեթիի շրջանի հանրային դպրոցներ և ծանոթացել տեղական իշխանությունների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին։

Կրթության նախարարության տվյալներով՝ Բորժոմիի թիվ 3 դպրոցի, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղի դպրոցի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս և Փոկա գյուղերի դպրոցների վերանորոգումը զգալիորեն կբարելավի կրթական միջավայրը։

Հանրային դպրոցների ենթակառուցվածքների զարգացումը և աշակերտների համար անվտանգ և բարձրորակ ուսումնական միջավայրի ապահովումը Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության գերակա խնդիրներից է։ Այդ նպատակով ամբողջ երկրում ընթանում են դպրոցների շինարարություն, ամբողջական վերանորոգում և ընթացիկ վերանորոգումներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝