Դպրոցական համազգեստի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 1-ին, և այն հասանելի կլինի ինչպես մանրածախ ցանցում, այնպես էլ առցանց: Այս մասին օգոստոսի 5-ին կառավարության վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն։
Վերջինիս խոսքով՝ հանրությանը կտրամադրվի դպրոցական համազգեստի վաճառքի գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։
«Դպրոցական համազգեստի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 1-ին։ Հանրությունը կստանա վաճառքի գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Վաճառքը կիրականացվի ինչպես մանրածախ ցանցում, այնպես էլ առցանց։ Այս նպատակով մշակվել է հատուկ հարթակ, որը հասանելի կլինի բոլորի համար։
Մենք ներկայումս պայմանագրեր ենք կնքում այն բանկերի հետ, որոնք պատրաստել են հատուկ առաջարկներ արտոնյալ պայմաններով։ Այս տեղեկատվությունը նույնպես կտրամադրվի հանրությանը։ Օրինակ, մենք կքննարկենք, թե ինչ զեղչեր կարող է տրամադրել բանկը համազգեստ գնելիս՝ օգտագործելով կոնկրետ բանկային քարտ», — նշել է Միքանաձեն։



